ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ճանաչենք մեր հայրենիքի բնաշխարհը և տեսարժան վայրերը»
Օգոստոսի 28, 2019

«Ճանաչենք մեր հայրենիքի բնաշխարհը և տեսարժան վայրերը»


Հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի կողմից 2019թ օգոստոսի 16-ին իրականացվեց «Ճանաչենք մեր հայրենիքի բնաշխարհը և տեսարժան վայրերը»  ուսուցողական խորագրով էքսկուրսիա, որին մասնակցեցին 37 երեխա Բերդ, Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր և Արծվաբերդ համայնքներից: Էքսկուրսիայի երթուղին սկսվեց Դսեղ համայնքի Հ․ Թումանյանի տուն թանգարանից, հետո տեղափոխվեց Սանահին համայնքի Սանահին վանական համալիր, հաջորդիվ Հաղպատի վանական համալիր և ավարտվեց Ախթալա համայնքի Ախթալայի վանքում: Երեխաները սիրով ծանոթանում և հիանում էին տարբեր վայրերի բնաշխարհով և տեսարժան վայրերով: 

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան