ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այցելություն "Սիթիզեն-- մասնագիտությունների մանկական քաղաք"
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» «Իջևան» մասնաճյուղի «Ուժեղ ընտանիքներ և համայնքներ՝ Տավուշի մարզում երեխաների զարգացման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի կողմից, կազմակերպվեց «մասնագիտական կողմնորոշում» ուսուցողական խորագրով էքսկուրսիա դեպի «Սիթիզեն - մասնագիտությունների մանկական քաղաք», որին մասնակցեցին 34 երեխաներ Պառավաքար, Վարագավան և Վերին Ծաղկավան, Նավուր, Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չորաթան, Արծվաբերդ, Ոսկևան, Բաղանիս, Ջուջևան, Նոյեմբերյան, Դովեղ, Կողբ, Բերդավան, Զորական, Պտղավան, Դեղձավան, Այրում և Բագրատաշեն համայնքներից:
Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալ 20-ից ավելի մասնագիտություններին և ստանալ նաև ֆինանսական գրագիտության առաջին դասերը: