ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային հայտարարություն COVID-19-ի վերաբերյալ
Մարտի 13, 2020

Համաշխարհային հայտարարություն COVID-19-ի վերաբերյալ


COVID-19 վիրուսի տագնապալի տարածումը հանգեցրել է նրան, որ ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը քայլեր է ձեռնարկել մեր մանկական գյուղերում և երիտասարդների խնամքի ծրագրերում գտնվող մոտ 70 000 երեխաների և երիտասարդների, ինչպես նաև 39 000 աշխատակիցների առողջությունը և անվտանգությունն ապահովելու համար։ ՍՕՍ Մանկական Գյուղերը, որը գործում է 136 երկրներում և տարածքներում, ապահովում է ՍՕՍ անդամ ընկերակցություններին  այս վիրուսի վերաբերյալ համաշխարհային և տարածաշրջանային ցուցումների տրամադրումը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունների հիման վրա: Տեղական անձնակազմը նույնպես հետևում է յուրաքանչյուր երկրի առողջապահության ազգային մարմինների ցուցումներին՝ տեղական համատեքստում երեխաներին և անձնակազմին լավագույն պաշտպանելու միջոցառումներն ապահովելու համար։ Որպես նախազգուշական միջոց, որոշ բարձր ռիսկային երկրներում երեխաներն ու աշխատակիցները տեղակայված են մանկական գյուղի ներսում, և գյուղի սահմաններից դուրս այլ անձանց և այլ հաստատություններից այցելությունները սահմանափակված են: Բոլոր երկրների անդամ ընկերակցություններին խորհուրդ է տրվել մշակել և իրականացնել Արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու վերաբերյալ պլաններ:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան