ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 24, 2021
Նվիրաբերություն «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից
2020 թվականի դեկտեմբերին «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Որոտան Հիդրո Կոմպլեքսը) կատարել է շուրջ 13,5 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն՝ տրամադրելով (1) հիգիենայի և սննդի ամսական փաթեթներ Արցախից տեղահանված 240 ընտանիքների; (2) ձմեռային հագուստ 80 երեխաների, (3) տակդիրների ամսական փաթեթ 47 երեխաների և (4) պլանշետներ դպրոցական տարիքի 50 երեխաների՝ համոզվելու համար, որ նրանցից բոլորը հեռավար ուսուցման հնարավորություն ունեն: ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը շնորհակալ է «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին «Ճգնաժամային արձագանք Հայաստանում» ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության համար: