ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բիզնես դասընթաց «Ձեռներեցություն» թեմայով
Սեպտեմբերի 27, 2022

Բիզնես դասընթաց «Ձեռներեցություն» թեմայով


«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող  «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 7-ին մեկնարկել և շարունակվում է երկամսյա «Ձեռներեցություն» թեմայով բիզնես դասընթացը: Դասընթացին մասնակցում են  Բերդ, Նորաշեն, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Վարագավան, Տավուշ, Նոյեմբերյան, Այրում, Բագրատաշեն, Բաղանիս, Բերդավան, Կոթի, Կողբ, Հաղթանակ և Ոսկևան համայնքներից թվով 33 շահառու ծնողներ և երիտասարդներ:

Դասընթացի շրջանակներում նախատեսված թեմաներն ուսումնասիրելուց հետո մասնակիցները կսկսեն բիզնես պլանների մշակման գործընթացը, որի ժամանակ մասնագետների կողմից կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղի կունենա բիզնես գաղափարների և ծրագրերի ներկայացում: Արդյունքում, լավագույն ճանաչված 6 բիզնես ծրագրերը կստանան դրամաշնորհներ:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան