ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 01, 2021
Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին
ՍՕՍ Մանկական Գյուղեր բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2020թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Ճգնաժամային արձագանք Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և անչափահաս երեխաներ ունեցող ավելի քան 500 ընտանիքի տրամադրվել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, 500-ից ավելի երեխա և 250 մեծահասակ ստացել է ձմեռային հագուստ, 800 երեխա ստացել է ամանորյա նվեր-փաթեթներ։ COVID-19 համավարակից պաշտպանվելու նպատակով՝ շահառու ընտանիքներին պարբերաբար տրամադրվում են դիմակներ և վիտամիններ։