ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ կազմակերպությունների այցը ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք
Նոյեմբերի 13, 2019

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ կազմակերպությունների այցը ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք


2019 թվականի հոկտեմբերի 12-ին Ամերիկայի առևտրի պալատի գործադիր թիմը և անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին մեր հիմնադրամի "Կոտայք" մասնաճյուղ։ Այցի ընթացքում հյուրերին ներկայացվեց հիմնադրամի գործունեության 30-ամյա պատմությունը, ներկայում իրականացվող ծրագրերը, որից հետո հյուրերը շրջայց կատարեցին գյուղում գործող տարբեր ծառայությունների կենտրոններ։ Պալատի անդամները նաև հնարավորություն ունեցան անձամբ մասնակցել գյուղի տարածքում գործող խմբակների պարապմունքներին և շփվել երեխաների հետ։ Հիմնադրամը շուրջ 5 տարի է անդամակցում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին, և այդ տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ինչպես առևտրի պալատի, այնպես էլ անդամ ընկերությունների հետ համատեղ։ Այցի ավարտին ևս ներկաների հետ քննարկվեց հնարավոր համագործակցության հեռանկարներ։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան