.jpg?token=2ccd8e1e3156f01713fb90137e3c64c8)
Նորություններ
-
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կնքեցին համագործակցության համաձայնագիր
Նորություններ09.12.2021«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կնքեցին համագործակցության համաձայնագիրԴեկտեմբերի 8-ին համաձայնագիր է ստորագրվել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից, որի շրջանակում բանկը մեկ տարով կֆինանսավորի «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի երեխաների ցերեկային խնամքի ճաշարանը։Իմանալ ավելին -
Աջակցություն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից
Նորություններ17.11.2021Աջակցություն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից2021 թվականի սեպտեմբերի 27-ին "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի շրջանակում բանկն ավելի քան 8 մլն դրամի աջակցություն է տրամադրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացման» ծրագիրը Դիլիջանում կյանքի կոչելու նպատակով։Իմանալ ավելին -
Աջակցություն «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից
Նորություններ23.09.2021Աջակցություն «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմիցՀիմնադրամի գործընկեր «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ համագործակցության շնորհիվ 500 արցախահայ ընտանիքներ ստացան շուրջ 36 մլն դրամի ձմեռային բաճկոններ, վերմակներ և խոհանոցային պարագաներ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին երկար տարիների համագործակցության համար:Իմանալ ավելին -
Համագործակցություն Հայ օգնության ֆոնդի հետ
Նորություններ26.05.2021Համագործակցություն Հայ օգնության ֆոնդի հետ"ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հիմնադրամը տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է Հայ օգնության ֆոնդի հետ: Միայն վերջին տարվա ընթացքում համավարակի հետևանքով տուժած և պատերազմի արդյունքում տարհանված ընտանիքներին ԱՅՈ ֆոնդհայթայթման հարթակի հետ համագործակցության շնորհիվ ցուցաբերվել է շուրջ 56 մլն ՀՀ դրամի աջակցություն: Շնորհակալ ենք մեր գորընկերներին համագործակցության համար:Իմանալ ավելին -
"Երևան" մասնաճյուղի բացում
Նորություններ14.05.2021"Երևան" մասնաճյուղի բացումՄայիսի 11-ին տեղի ունեցավ "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամի "Երևան" մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:Իմանալ ավելին -
Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցը
Նորություններ22.04.2021Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցըԱպրիլի 21-ին Իջևան մասնաճյուղը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտին։ Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ հիմնադրամի առաքելությանը և տեսլականին, իրականացվող ծրագրերին, տրամադրվող այլընտրանքային խնամքի առանձնահատկություններին, ինչպես նաև կատարեց շրջայց մանկական գյուղի տարածքով։ Շրջայցի ավարտին դեսպանն այցելեց երկու ՍՕՍ ընտանիքներ, որտեղ հնարավորություն ստացավ ծանոթանալու երեխաների առօրյային։ Երեխաներից մեկը դեսպանին նվիրեց իր ձեռքով պատրաստված հուշանվեր:Իմանալ ավելին -
Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետ
Նորություններ18.03.2021Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետԶբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի և ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Տավուշի մարզի Սևքար համայնքի ընտանիքներից մեկին հաջողվել է իրականացնել անասնապահությամբ զբաղվելու վաղեմի երազանքը։ Հիմնադրամի Իջևանի Ընտանիքների ամրապնդում ծրագրի աջակցությամբ ընտանիքը ձեռք է բերել անհրաժեշտ շինանյութերը և նորոգել տնամերձ տարածքում գտնվող կիսակառույց անասնագոմի տանիքը։ Իսկ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի ջանքերով ընտանիքին տրամադրվեց մեկ կով և համապատասխան կեր։Իմանալ ավելին -
Համագործակցություն "ԱՄՔՈՐ Հայաստան" բարեգործական հիմնադրամի հետ
Նորություններ02.10.2020Համագործակցություն "ԱՄՔՈՐ Հայաստան" բարեգործական հիմնադրամի հետՈւսումնական տարվանն ընդառաջ՝ հիմնադրամը, համագործակցելով «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ, իրականացրեց «Երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնում COVID-19 շրջանում․ աջակցություն խոցելի ընտանիքներին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Երևանում, Տավուշի և Կոտայքի մարզերում բնակվող 795 դպրոցահասակ երեխա ստացավ գրենական պիտույքների փաթեթ։ Շնորհակալությու՜ն ԱՄՔՈՐ Հայաստանին համագործակցության և աջակցության համար։Իմանալ ավելին -
Աջակցություն ԱԿԲԱ բանկի կողմից
Նորություններ06.07.2020Աջակցություն ԱԿԲԱ բանկի կողմիցԴժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները։ ԱԿԲԱ Բանկի աջակցությամբ՝ մեր հիմնադրամի 350 խոցելի ընտանիք ստացավ մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։ Շնորհակալ ենք մեր ընկերոջը:Իմանալ ավելին