Ընթացիկ ծրագրեր

  • Ընտանիքների ամրապնդման ծրագիր Արաբկիր վարչական շրջանում
    Ընտանիքների ամրապնդման ծրագիր Արաբկիր վարչական շրջանում
    2010 թվականին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում մեկնարկեց Ընտանիքների ամրապնդման ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել մանկալքությունը: Այս ծրագրի շրջանակներում անչափահաս երեխաներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները, ելնելով իրենց անհատական կարիքներից, ստանում են բազմակողմանի աջակցություն՝ կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական, տնտեսական և նյութական:
  • ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայք
    ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայք
    Հայաստանի Հանրապետությունում ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքը հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված Մանկական գյուղն էր, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
  • Ընտանիքների ամրապնդման ծրագիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
    Ընտանիքների ամրապնդման ծրագիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2007 թվականիի ապրիլին ներդվրեց ընտանիքների ամրապնդման ծրագիրը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում անչափահաս երեխաներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները։ Մեր նպատակն է բազմամասնագիտական թիմի օգնությամբ աջակցել ընտանիքներին դուրս գալ ճգնայամային իրավիճակից, ձեռք բերել ինքնուրույնություն և ինքնավստահություն և իրականացնել ընտանիքի վրա դրված բոլոր սոցիալական գործառույթները։ Ակտիվացնելով ընտանիքների ներուժը՝ մենք նպաստում ենք, որպեսզի նրանք կարողանան գործել անկախ, լուծել իրենց խնդիրները, ինքնուրույն օգտվել համայնքում և համայնքից դուրս գործող ծառայություններից։
Տեսնել բոլորը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

ՀՀ Կոտայքի մարզում 1990 թվականին ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կորցերել էին իրենց ծնողներին։ 1994 թվականին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որի նպատակն էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքի, ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար: 2001 թվականին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ, որտեղ խնամվում են Մանկական գյուղերից Երևան տեղափոխված 13-18 տարեկան երիտասարդները։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 2009 թվականին բացվեց երկրորդ ՍՕՍ Մանկական Գյուղ Իջևանը։

Այժմ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործունեություն է իրականացնում ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), Մոր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։

Գործընկերներ

World Vision Armenia
Save the Children Armenia
Fund of Armenian Relief (FAR)
Children of Armenia Fund (COAF)
Social Justice NGO
Armenian Lighthouse Charitable Fund
Armenian Missionary Association of America
Child Protection Network
Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia
Human Rights Defender of the Republic of Armenia
Parliament of the Republic of Armenia
United States Agency for International Development (USAID)
Estonian Development Cooperation and Humanitarian Aid – Ministry of Foreign Affairs
UNHCR Armenia
Business Support Center
Դիտել բոլորը
HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը