"Քանաքեռ-Զեյթուն"
Ընտանիքների Ամրապնդման Ծրագիր


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2007 թ.-ի ապրլին ներդվրեց ընտանիքների ամրապնդման ծրագիրը: Ծրագրի միջամտությամբ մեր շահառուները հնարավորություն են ստանում օգտվել հիմնական ծառայություններից, մասնավորապես ստանալ՝ կրթական, առողջական, իրավաբանական, հոգեբանասոցիալական աջակցություն: Շահառուները ստանում են նաև անհրաժեշտ նյութական աջակցություն (սնունդ, ձմեռային հագուստ):

 

Ծրագրի կրթական աջակցության բաղադրիչի շրջանակներում երեխաներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել լրացուցիչ սիրողական խմբակների և արտադպրոցական գործունեության դասընթացներին՝ օտար լեզուներ և համակարգչային դասընթացներ, ինչը նրանց օգնեց ավելի լավ պատրաստվել դպրոցի համար: Ծրագրում ընդգրկված երեխաների համար կազմակերպվում են «Երեխաների իրավունքներ և պարտականություններ» խորագրով դասընթացներ, ինչը նրանց օգնում է պաշտպանել իրենց շահերը համայնքում:

Ծրագրի իրականացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում տնեսական աջակցության գործունեությանը, այն թույլ է տալիս շահառուներին ձեռք բերել նոր մասնագիտություն և սարքավորումներ կամ գործիքներ աշխատանք գտնելու համար:

Առողջ ապրելակերպ և Առաջին բուժ. Օգնություն դասընթացները ծրագրում ընդգրկված չափահասների մոտ բարելավում են իրենց գիտելիքները առողջ ապրելակերպի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին, որի արդյունքում զարգանում են նաև իրենց ծնողական հմտությունները:

Երեխաների և ծնողների հոգեբանական վիճակը բարելավելու նպատկով՝ անցկավում են հոգեբանական թրեյինինգներ և խորհրդատվություններ (խմբային և անհատական) Սեփականության վկայականների, իրավական փաստաթղթերի, նպաստ ստանալու դեպքերում ընտանիքները ստանում են իրավաբանական աջակցություն: Վերոնշյալ դեպքերի շուրջ վիճաբանությունների դեպքում շահառուները ստանում են աջակցություն իրավական պարզաբանումների կամ դատական որոշումներին իրավաբանների մասնակցության ձևով:

Հարկ է նաև նշել, որ, ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը հանդիսանալով համայնքային մակարդակում գործող երեխաների պաշտպանության մարմին (Խնամակալության և Հոգաբարձության Հանձնաժողով), բարձրացրել է համայնքում կայացվող երեխանեի պաշտպանությանն առնչվող որոշումների ընթացքում իր ներգրավվածությունը: Շահառուների բացահայտման գործընթացը դարձել է ավելի մասնակցային:

Համայնքում ընտանիքի ամրապնդման ծրագիրը համարվում է առաջնային երեխաների պաշտպանության մարմիններից մեկը, քանի որ այն արդյունավետ համագործակցության մեջ է գտնվում տեղական կառույցքների հետ և ժամանակին արձագանքում է համայնքի ընտանիքներում առաջացած պահանջներին: Տեղական մարմինների հետ հաջողված համագործակցության և ծրագրի արդյունավետ ներդրման համար՝ ծրագրի աշխատակազմը ստացել է երախտագիտական նամակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից, ինչը հանդիսանում է կատարված աշխատանքի արդյունավետության լագույն ցուցանիշ:

 
Նվիրաբերել