«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԵՍԱՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ
Ապրիլի 25, 2018
SOS մանկական «Կոտայք» ծրագրի վերանորոգման աշխատանքներ
Հուլիսի 6, 2018

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի Ազգային տնօրեն պարոն Աշոտ Քոչարյանը: Ամիսներ շարունակ պայքարելով քաղցկեղի դեմ՝ նա իր մահկանացուն կնքեց երկուշաբթի երեկոյան իր տանը՝ շրջապատված իր ընտանիքով:

Պարոն Քոչարյանը 59 տարեկան էր, և իր կյանքի վերջին 16 տարիները նվիրեց ՍՕՍ Մանկական Գյուղերին: Նա ոչ միայն փայլուն ղեկավար էր և լավ ընկեր, այլ նաև սիրող ամուսին իր կնոջ և հիանալի հայր իր երկու դուստրերի համար: Ուստի, մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն վշտացած է այս մեծ անհատականության մահվան, այլ նաև նրա ընտանիքի կորստի համար:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին, ժամը 18:00-20:00, Սուրբ Հակոբ եկեղեցում (ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վ/շ, Ֆանարջյան փ.): Թաղման արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին նույն եկեղեցուց դեպի Շահումյան գերեզմանոց:

Բոլորիս անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Քոչարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Նվիրաբերել