"Տավուշ"
Ընտանիքների Ամրապնդման Ծրագիր


2008 թ.-ի ապրիլին սկիզբ դրվեց ընտանիքների ամրապնդման ծրագրին: Ծրագրի հիմքում ընկած է ամբողջական մոտեցումը՝ հետևյալ երեք հիմնական ուղղություններով.


  • Աջակցություն երեխաներին
  • Աջակցություն ընտանիքի չափահաս անդամներին
  • Աջակցություն համանքային մարմիններին՝ հիմնական պարտականությունների կատարման հարցում

 

Քանի որ ընտանիքի խոցելիությունը պայմանավորված է տնտեսական և ֆինանսական գործոններով, մեծ ուշադրության է արժանացել այս գործոնների ազդեցության նվազեցումը: Ծրագրի մաս կազմող տնտեսական կայունության բաղադրիչը ընտանիքներին հնարավորություն է տալիս մասնակցել մասնագիտական դասընթացների և աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններ ձեռք բերել: Դասընթացների հաջող ավարտից հետո նրանք ստանում են անհրաժեշտ սարքավարումներ և գործիքներ՝ փոքր բիզնես սկսելու կամ որպես անհատ ծառայություններ մատուցելու համար:

Ծրագրի մեկ այլ կարևոր ուղղություն է երեխաների և չափահասների միջև իրազեկվածության մակարդակի բարձրացումը հետևյալ թեմաների շուրջ՝ երեխայի կարիքներ և դրանց ապահովում, երեխաների իրավունքներ, առողջ ապրելակերպ, կոնֆլիկտների լուծում, սեռական դաստիարակություն, ծնող-երեխա փոխհարաբերություններ:

Ընտանիքների գնահատման փուլում ի հայտ եկած խնդիրներից ելնելով կազմակերպվում են դասընթացներ, խմբային քննարկումներ և անհատական խորհրդատվություններ վերոնշյալ թեմաներով:

Ընտանիքների փլուզման առանցքային պատճառ է հանդիսանում ներընտանեկան լարվածությունը, այդ իսկ պատճառով ծրագրի հոգեբանները իրականացնում են անհատական հոգեբանական խորհրդատվություններ և խմբային հոգեբանական աշխատանք՝ ընտանեկան կոնֆլիկտների, լարվածության մակարդակի նվազեցման և ընտանիքի անդամների միջև առավել վստահելի փոխհարաբերություններ ստեղծելու նպատակով:

Մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչությունների, պետական մարմինների և ՀԿ-ների հետ համագործակցությունը: Դեպքերի կանոնավոր քննարկումները, հանդիպումները և շահերի պաշտպանության ու ջատագովության համատեղ աշխատանքների նպատակն է բարելավել տվյալ տարածքում գտնվող խոցելի երեխաների իրավիճակը:

ՍՕՍ Հայաստանի կողմից գործադրված ջանքերի արդյունքում 2010թ.-ին հիմնադրվեց տեղական և միջազգային ՀԿ-ներից բաղկացած երեխաների պաշտպանության ցանցը, որը, գործելով տվյալ տարածաշրջանում, հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին և տեղական պետական կառույցներին երեխաների պաշտպանությանն ու բարեկեցությանն առնչվող հարցերը քննարկել և գտնել խնդիրների լուծման ճանապարհներ:

 
Նվիրաբերել