ՍՕՍ Մանկապարտեզ


ՍՕՍ Մանկապարտեզը երեխանների համար հարմարավետ նախագծված և կահավորված հաստատություն է, որը կարող է ծառայել100 երեխաներին: Սակայն քանի որ այն միակ նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի հաստատությունն է մոտակա 5 հարևան համայնքներում, երեխաների քանակը գերազանցում է վերջինիս կարողությունները:
Հարևան համայնքներից նախապատվությունը տրվում է խոցելի ընտանքներին և նրանց երեխաներին: Ի շնորհիվ արհեստավարժ մանակավարժական անձնակազմի մանկապարտեզը ծրագրերում ներգրավված բոլոր երեխաների համար ապահովում է որակյալ ներդաշնակ զարգացում:
Ինչպես միշտ, ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը մեծ կարևորություն է տալիս անձնակազմի մասնագիտական զարգացմանը: Արդեն սովորական է դարձել այն, որ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր դասընթացներ, հետևյալ թեմաների շուրջ. «Նախադպրոցական տարիքի բնույթն ու կարողությունները», «Երեխաների վարակիչ հիվանդությունները», «Ագրեսիվություն և գերակտիվություն», «Երեխաների իրավունքներ», «Սեռական կրթություն», «Նախադպրոցական տարիքի ճգնաժամային փուլեր» և այլն:

 

ՍՕՍ Մանկապարտեզը շարունակում է իրականացնել «Ծնողական կրթություն» ծրագիրը, որի շրջանակներում երեխաների ծնողների համար տարբեր հանդիպումներ և դասընթացներ են կազմակերպվում: Այս հանդիպումներն ու դասընթացները հիանալի հնարավորություն են ընձեռնում ծնողներին զարգացնելու իրենց գիտելիքները երեխաների խնամքի կազմկերպման, նրանց ֆիզիկական, սոցիալական, հուզական և մտավոր զարգացման համար:
ՍՕՍ Մանկապարտեզում կրթական գործընթացը մշակվում է տարբեր խաղերի և թեմատիկ պլանավորման օգնությամբ: Բոլոր այս մեթոդները հարմարեցվում են երեխաների անհատական կարիքներին, հետաքրքրություններին և առանձնահատկություններին, ազգությանը համապատասխան, ինչպես նաև հաշվի է առնվում հատուկ կարիքով երեխաների գործոնը: ՍՕՍ Մանկապարտեզն իրականացնում է իր կրթական գործունեությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի կրթական համապարփակ ծրագրերին համապատասխան, ցուցաբերելով անհատական մոտեցում և գործնական մեթոդներ, ինչպիսիք են «Նախադպրոցական երեխաների քննադատական մտածողության զարգացում», «Բազմազան մտածողության ձևեր», «Ներառական կրթություն», «Կյանքի հմտություններ», «Ծնողական կրթություն» և ուրիշներ:
Յուրաքանչյուր եռամսյակում ցերեկույթների կազմակերպումը հրաշալի ավանդույթ է դարձել մանկապարտեզում, այն օգնում է զարգացնել երեխաների խոսքը և հանդիսատեսի առջև հանդես գալ կարողությունը: Շենքից դուրս անցկացվող ծրագրերը նույնպես շատ կարևոր են այս տարիքի երեխաների համար, քանի որ դրանք զարգացնում են նաև նրանց վարքագծային հմտությունները:

 
Նվիրաբերել