Սոցիալական կենտրոններ


ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի սոցիալական կենտրոնները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և իրենց ընտանիքներին ապահովում են լայնածավալ սոցիալական օգնությամբ: Սոցիալական կենտրոնի հիմնական նպատակն է թեթևացնել կամ վերացնել ինստիտուտոցիանալացման գործոններն ու պատճառները: Դժվարին սոցիալական և սահմանափակ տնտեսական պայմաններից ելնելով Հայաստանի այժմյա երեխաների պաշտպանության համակարգը առնչվում է «սոցիալական որբություն» երևույթի հետ: Կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարման և կայուն զարգացման նախապայմաններ ապահովելու նպատակով՝ ծնողական խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է ամբողջական, բազմակողմանի և մասնագիտական սոցիալական աջակցություն:

 
 
Նվիրաբերել