Սիրիահայերի աջակցության ծրագիր


Սիրիայում ծագած կոնֆլիկտային վիճակի արդյունքում 16000 էթնիկ հայեր, փնտրելով ավելի ապահով և խաղաղ միջավայր, գաղթեցին իրենց պատմական հայրենիք՝ Հայաստան: Քանի-որ Հայաստանի սոցիալական ապահովության համակարգը գտնվում էր վերափոխման և զարգացման փուլում, նրանք հայտնվեցին անօգնական կարգավիճակում և չկարողացան ստանալ համալիր կարիքների՝ սոցիալական ինտեգրման, բնակարանով ապահովվելու և աշխատանք գտնելու, բավարարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՍՕՍ Հայաստանը Տարածաշրջային Գրասենյակի ծրագրի ղեկավարի և Public Funding co-workers ի հետ համատեղ նախաձեռնեց մեկամյա արտակարգ իրավիճակային ծրագրի առաջարկ, որը հաստատվեց և ֆինանսավորվեց SOS CV international Emergency funding mechanism կողմից

 

Ծրագիրը իրականացվում է սկսած 2014 թ.-ի նոյեմբեր ամսից: Ելնելով սիրիահայերի կարիքներից և պետական սոցիալական աջակցության համակարգի անկարողությունից, ծրագրի շրջանակներում մշակվեցին հետևյալ հիմնական աջակցության միջոցները՝

  • Նյութական աջակցություն – սննդի փաթեթներ, հիգիենայի միջոցներ, սեզոնային հագուստ,
  • Աջակցություն կապված տան հետ – վարձատրություն և կոմունալ սպասարկման վճարներ
  • Առողջության աջակցություն – քանի որ պետական աջակցության փաթեթը չի ծածկում դեղորայքի և վիրահատական ծախսերը, ծրագիրը է աջակցում է նաև այդ հարցում
  • Հոգեբանական աջակցություն – խմբային և անհատական թերապիաների և խորհրդատվության կազմակերպում, ինքնակառավարման աջակցության խմբեր
  • Տնտեսական կայունության աջակցություն – մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, սարքավորումների և գործիքների տրամադրում

Ճգնաժամային իրավիճակի հաղթարման և իրենց խնդիրների լուծմանը նպաստելու համար 150 սիրիահայկական ընտանիքներ, ովքեր ունեն 300 երեխա ստանում են աջակցություն ծրագրի շրջանակներում:

 
Նվիրաբերել