ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան


«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1989թ.-ին ի պատասխան 1988թ.-ի դեկտեմբերի կործանարար երկրաշարժի: 1990թ.-ին Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր երկրաշարժի արդյունքում կորցրել էին իրենց ծնողներին: Դա առաջին ՍՕՍ Մանական գյուղն էր նախկին սովետական երկրների տարածքում: 1994թ.-ին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որը կոչված էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ ընտանիքների և հարևան համայնքների երեխաների համար: 2001թ.-ին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ:
2009թ.-ին Իջևանում բացվեց Հայաստանի երկրորդ ՍՕՍ մանական գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:

 
Նվիրաբերել