«Հոգա իմ մասին»



«Հոգա իմ մասին»-ը ՍՕՍ Մանկական Գյուղերի առաջին համաշխարհային երեխաների շահերի պաշտպանության ծրագիրն է: Այն նպատակ ունի՝ մի շարք երկրներում ծնողական խնամքից զրկված կամ ծնողական խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաների կյանքում դրական փոփոխություններ իրականացնել: Որպես ծրագրի մաս, յուրաքանչյուր մասնակից երկիր գնահատում էր, թե որքանով է ազգային այլընտրանքային խնամքի համակարգը համապատասխանում ՄԱԿ-ի Երեխաների Այլընտրանքային Խնամքի Ուղեցույցի առանցքային դրույթներին:
«Հոգա իմ մասին» ծրագիրը Հայաստանում ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավմանը և Հայաստանի երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի փոփոխմանը:

«Հոգա իմ մասին» ծրագիրը Հայաստանում ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավմանը և Հայաստանի երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի փոփոխմանը:

  • Իրականացնել օրենսդրության ուսումնասիրություն մանկալքության կանխարգելման և այլընտրանքային խնամքի ոլորտներում` անդրադառնալով միջազգայնորեն ճանաչված ուղեցույցներին և չափորոշիչներին, պետական օրենքներին, կանխարգելման և խնամքի վերաբերյալ կառավարության որոշումներին և հարակից ռազմավարական փաստաթղթերին:
  • Ստեղծել երեխաների շահերի պաշտպանության տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներից և փորձագետներից բաղկացած խորհրդատվական խումբ` ուսումնասիրության գործընթացում մասնագիտական ներդրումը և արձագանքը ապահովելու համար:
  • Մշակել զեկույց ուսումնասիրության վերաբերյալ և այն որպես գործիք կիրառել երեխաների խնամքի օրենսդրության բարելավման քարոզչության համար:
  • Օրենսդրական ակտերի փոփոխությունների առաջարկներ մշակել և ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և խորհրդարանի համապատասխան հանձնաժողովին:

Անհրաժեշտության և համապատասխանելիության սկզբունքների կիրառումը բարելավվել է կանխարգելման և խնամքի մեխանիզմների պրակտիկ կիրառության արդյունքում.

  • Ստեղծել համայնքային ակտիվ խմբեր` բաղկացած ծրագրի հիմնական մասնակիցներից` ընտանիքների ամրապնդման ծրագրում ընդգրկված ընտանիքներից, երեխաներից և երիտասարդներից:
  • Համայնքային ակտիվ խմբերի հետ ֆորումներ կազմակերպել:
  • Կազմակերպել աշխատանքային կոնֆերանս երեխաների պաշտպանության համակարգիշ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ` նրանց դերերի հետ կապված:
  • Քննարկման արդյունքները ներառել համապատասխան օրենսդրական ակտերի փոփոխությունների առաջարկի մեջ:

Նվիրաբերել