ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան


«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1989թ.-ին ի պատասխան 1988թ.-ի դեկտեմբերի կործանարար երկրաշարժի: 1990թ.-ին Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր երկրաշարժի արդյունքում կորցրել էին իրենց ծնողներին: Դա առաջին ՍՕՍ Մանական գյուղն էր նախկին սովետական երկրների տարածքում: 1994թ.-ին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որը կոչված էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ ընտանիքների և հարևան համայնքների երեխաների համար: 2001թ.-ին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ:
2009թ.-ին Իջևանում բացվեց Հայաստանի երկրորդ ՍՕՍ մանական գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային


ՍՕՍ Մանկական Գյուղերը հիմնադրվել է 1949թ.-ին Ավստրիայում, Հերման Գմայների կողմից: Գտնվելով զինվորական ծառայության մեջ Ռուսաստանում և, այդ ընթացքում սեփական մաշկի վրա զգալով պատերազմի սարսափելի հետևանքները, Հերման Գմայները, որպես երեխաների պաշտպանության ոլորտի աշխատակից, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ականատես է դառնում պատերազմի հետևանքով ծնողազուրկ և անտուն մնացած երեխաների մեկուսացմանը և տառապանքներին: Հավատարիմ մնալով իր այն սկզբունքին, որ օգնությունը երբեք չի կարող լինել արդյունավետ, քանի դեռ երեխան մեծանում է առանց իր սեփական տան և ընտանիքի՝ նա կյանքի կոչեց ՍՕՍ Մանկական Գյուղերի գաղափարը:
Ունենալով ընդամենը 600 ավստրիական շիլինգ իր գրպանում (մոտավորապես 40 ԱՄՆ դոլար) 1949թ.-ին Հերման Գմայները հիմնադրեց ՍՕՍ Մանկական Գյուղեր Ընկերակցությունը, և հենց նույն տարում դրվեց առաջին ՍՕՍ Մանկական
1960-ական թվականներին ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջագայինը հիմնադրվեց որպես բոլոր ՍՕՍ Մանկական Գյուղեր ընկերակցությունների հովանի կազմակերպություն: Բազմաթիվ դոնորների և աշխատակիցների աջակցությամբ մեր կազմակերպությունը ընդլայնվել և զարգացել է ամբողջ Աշխարհում երեխաններին օգնելու համար:

Նվիրաբերել