ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք


Կոտայքի ՍՕՍ Մանկական Գյուղը հիմնադրվել է Հայաստանում՝ 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված մանկական գյուղն է, որն իր առանձնահատուկ մեթոբանության շնորհիվ ապահովում է ընտանեկան տիպի խնամքով ծնողական խնամքից զուրկ երեխաներին, ինչը մեծապես նման է մասնագիտացված խնամատար ընտանիքի մոդելին:
Մանկական գյուղը տեղակայված է Կոտայքի մարզի Կոտայք և Նոր գյուղ գյուղերի սահմանագծին: Այժմ այնտեղ կա 10 ընտանեկան տուն, որտեղ երեխաները ստանում են ամենօրյա խնամք իրենք հիմնական խնամակալներից՝ ՍՕՍ մայրերից: Տնային տնտեսություն վարելու և որակյալ խնամք ապահովելու նպատակով ՍՕՍ մայրերին օգնում են ՍՕՍ մորաքույրերը: Գյուղի ընդհանուր տարողությունը 13 տուն է:

ՍՕՍ Հայաստանը, ընտանեկան միջավայրին ավելի մոտ գտնվելու և իր գործունեության որակը բարելավելու նպատակով, ներդրեց ՍՕՍ ամուսնական զույգեր հասկացությունը: Այժմ Կոտայքի Մանկական Գյուղում գործում է կարճաժամկետ խնամքի կենտրոն, որտեղ կարճաժամկետ խնամք է ապահովվում ՍՕՍ ընտանիքներին:
Գյուղում բնակվող երեխաները հաճախում են Կոտայքի, Նոր Գյուղի և Աբովյանի հանրակրթական դպրոցներ: Գյուղում գործող մի շարք խմբակների և դասընթացների շնորհիվ ՍՕՍ ընտանիքների, ինչպես նաև Կոտայք և Նոր Գյուղ համայնքների երեխաները լրացուցիչ զբաղմունք են ունենում:
Մանկական գյուղը բացվելուց ի վեր լիովին անկախ և հասարակությանը լիովին ինտեգրված երիտասարդների սերունդ է տվել, ովքեր ապրում են երկրի տարբեր հատվածներում, ոմանք ել սովորում կամ աշխատում են արտերկրում:

Նվիրաբերել