Մանկական Գյուղ Իջևան


Իջևանի ՍՕՍ մանկական գյուղը կառուցվել է 2009 թ.-ին: Երեխաների ընդունելությունը սկսվել է 2010 թ.-ի սկզբում: Ընդհանուր առմամբ Իջևանի մանկական գյուղում կա 14 տուն, որոնք նախատեսված են 91 երեխայի համար:
Ելնելով ընտանեկան հանգամանքներից՝ վերջին տարիների ընթացքում նկատվում է կարճաժամկետ խնամքի կարիք ունեցող երեխաների կտրուկ աճ: Այս խնդրին արձագանքելու նպատակով 2013թ. նոյեմբեր ամսից սկսած ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան-ը ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընտանիքների համար ներդրեց կարճաժամկետ խնամքի մոդելի իրականացումը: Այժմ Իջևանի մանկական գյուղի կարճաժամկետ խնամքի կենտրոններն իրականացնում են՝

  • Խնամքի լավագույն որակի ապահովում և երեխաների պաշտպանություն
  • Բազմակողմանի օգնություն ընտանիքի խոցելիության արմատները հաղթահարելու համար

Մեր կազմակերպությունը ձգտում է ապահովել երեխաների խնամքի լավագույն որակը, մշտապես վերանայելով, բարելավելով մեթոդներն ու կատարելով նորարարություններ: 2013 թ.-ին մենք սկսեցինք ընտանեկան տիպի խնամքի նոր մոդելի փորձարկումը, որտեղ ՍՕՍ ծնողները ամուսնական զույգ են, ընտրված տեղական համայքից: Խնամքի այս մոդելը նման է մասնագիտացված խնամատար ընտանիքին: Ներկայումս ՍՕՍ ամուսնական զույգերը թվով չորսն են:
2011 թ.-ից սկսած Տավուշի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ուղղված մեր բոլոր ծառայությունները ընդգրկվեցին մեկ հովանու ներքո: Ընտանիքների ամրապնդման, մանկական գյուղի (ընտանեկան տիպի խնամք), կրթական աջակցության և երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը այժմ իրականացվում է Իջևանի Մանկական Գյուղ կոչվող ՄԵԿ ծրագրի շրջանակներում, ինչը թույլ է տալիս մեզ արդյունավետ կերպով արձագանքել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող ցանկացած երեխայի անհատական կարիքներին:

Նվիրաբերել