Աշոտ Եսայան

Հոգաբարձուների խորհուրդի նախագահ

Պրն. Աշոտ Եսայանը մասնագիտությամբ իրավաբան է և բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարությունում, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում: Աշխատելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում որպես նախարար (1990-1995) և փոխնախարար (1995-1997, 2000-2005), նա ներգրավված է եղել աղքատության նվազեցման, մարդու իրավունքների, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներին առնչվող կառավարական ծրագրերին: Պրն. Եսայանն աշխատել է որպես իրավական փորձագետ Մարդկային զարգացման ազգային զեկույցում (ՄԶԱԶ)՝ գենդերային օերնքի նախագծի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում (ՄԱԲՀ) գենդերային բռնության օրենքի մշակման գործընթացներում: 2007թ.-ից սկսած նա աշխատում է ՄԱԿ-ի Մանկական զարգացման հիմնադրամում որպես երեխաների աշխատանքի իրավունքի հարցերով ազգային փորձագետ, իսկ 2005թ.-ից նա նաև դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում: Պրն. Եսայանը 1997թ.-ից հանդիսանում է ՍՕՍ Մանական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:


Հերմինե Նաղդալյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Տիկին Հերմինե Նաղդալյանը տնտեսագիտական գիտությունների թեկանծու է: Նա աշխատել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ինչպես նաև ընտրվել է որպես Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) տնտեսական հարցերի և զարգացման գծով հանձնաժողովի նախագահ: Հ.Նաղդալյանը ԵԽԽՎ մի շարք զեկույցների հեղինակ է` սոցիալական արդարության, գենդերի և աղքատության հարցերի թեմաներով: Տիկին Նաղդալյանը 2012 թ.-ից հանդիսանում է ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:


Սևակ Ավագյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Պրն. Սևակ Ավագյանը մասնագիտությամբ բժիշկ է ավարտել է Երևանի Պետական ԲԺշկական Համալսարանը: 2000թ.-ից սկսած նա աշխատում է որպես Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հանձնախմբի անդամ բժշկության և բժշկագիտության բնագավառում: Ս.Ավագյանը նաև Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջապահության կենտրոնի՚ գործադիր տնօրենն է: Անցյալում նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ բժշկության բնագավառում, աշխատել է որպես առողջապահության նախարարի տեղակալ (1999-2000), ինչպես նաև Սուրբ Ներսես ՄԵծ բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն (2004-2011): Պրն. Ավագյանը 2012թ.-ից հանդիսանում է ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:


Զդենկո Սեդլար

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Պարոն Զդենկո Սեդլարը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգայինի` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի, տարածաշրջանային տնօրեն է: Նա Զագրեբի (Խորվաթիա) համալսարանի շրջանավարտ և սոցիալական մանկավարժության գծով մասնագետ է: Մինչ ՍՕՍ Մանկական Գյուղերում իր գործունեությունը սկսելը 1992թ.-ին, պրն. Սեդլարը Խորվաթիայում աշխատել է երեխաների պաշտպանության տարբեր հաստատություններում: Որպես ՍՕՍ Մանկական Գյուղերի տարածաշրջանային տնօրեն նա պատասխանատու է ծրագրերի ընդհանուր ներդրման և զարգացման, հոգաբարձուների խորհրդի զարգացման, իր աշխատանքի հետ առնչվող երկրների կառավարությունների հետ համագործակցության համար: 2009թ.-ին պրն. Սեդլարը պարգևատրվեց ՙԱլտինսարինի մեդալով՚, որը հանդիսանում է Ղազախստանի Հանրապետության կրթության նախարարության կողմից տրվող ամենաբարձր պետական պարգևը: Պրն. Սեդլարը 2005թ.-ից հանդիսանում է ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:


Էլա Յանչուր

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Տիկին Էլա Յանչուրը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգայինի` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղասախստանի, Կիրգիզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տարածաշրջանային տնօրենի տեղակալն է: Նրա մասնագիտական կրթությունը ներառում է Ռոմանագերմանական բանասիրություն և մարկեթինգ: Տիկին Յանչուրը Վարշավայի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է: Նախքան միանալը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգայինին 2000թ.-ին, տիկին Յանչուրը Լեհաստանում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ: Նա նաև վարել է դասընթացներ և խորհրդատվություններ կրթության բնագավառում: 2000-2010թթ. տիկին Յանչուրն աշխատել է որպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Լեհաստանի Ազգային տնօրեն և ՍՕՍ Լեհաստանին հասցրել է ֆինանսական կայունության մակարդակի: 2010-2012թթ. նա եղել է ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգայինի Ռուսաստանի ծրագրի տնօրեն: Ելա Յանչուրը 2013թ.-ից հանդիսանում է ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նվիրաբերել