կրթական ծրագրեր

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի կողմից իրականացվող կրթական ծրագրերի հիմնական նպատակն է բարելավել կրթության որակը ՍՕՍ թիրախային խմբի երեխաների համար: Առաջադրված նպատակը և առկա խնդիրները բավականին բարդ են, այսպիսով խնդիրների լուծումը պահանջում է բազմակողմանի պատասխան: Այդ նպատակով ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը կիրառում է Եռանկյուն Համակարգ, որը ներառում է կրթական գործընթացին մասնակից բոլոր կողմերին՝ ծնողներ, աշակերտներ, ուսուցիցչներ/դպրոցի ադմինիստրացիա և գործնականում ներդրվեցին հետևյալ սկզբունքները՝

Մենք խրախուսում ենք երեխայակենտրոն կրթությունը:
Մենք աջակցում ենք ծնողներին իրենց առաջնային դերակատարությունը կատարել հարցում և խրախուսում ենք նրանց հանդես գալ իբրև՝ երեխայի խնամատար և կրթող:
Մենք ներդրում ենք կատարում ուսուցիչների որակի բարձրացման համար:
Մենք աջակցում ենք նախադպրոցական և դպրոցական կառույցների արդյունավետության բարձրացմանն ու բարելավմանը:
Մենք համագործակցում ենք կայունություն ձեռք բերելու նպատակով:
Մեր ջանքերը բարձրացնում են սոցիալական արդարության մակարդակը:

 
Նվիրաբերել