Կրթական Ծրագիր Կոտայք

Սկսած 2007 թ.-ից ծրագրում ներառվեցին Կոտայքի Մանկական Գյուղի մոտակայքում գտնվող երկու գյուղական հանրակրթական դպրոցներ (Նոր Գյուղ և Կոտայք): : Աջակցությունը կատարվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

  • Ուսուցչական կազմի կարողությունների բարելավում երեխայակենտրոն կրթական մեթոդների և մոտեցումների ներդրման միջոցով
  • Որոշումների կայացման գործընթացի ժողովրդավարական միտումների ներդրում՝ աշակերտական և ծնողական կոմիտեների զարգացման միջոցով, գործընթացը ավելի մասնակցային և թափանցիկ դարձնելու համար
  • Կրթական գործընթացը ավելի ընդգրկուն և ինտերակտիվ դարձնելու նպատակով, ուսումնական հաստատություններին ապահովել անհրաժեշտ՝ դիդակտիկ նյութերով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, գույքով
  • Միջավայրը ավելի ապահով և երեխայի համար բարենպաստ դարձնելու նպատակով կատարել հիմնական և վթարային վերանորոգում:

Տվյալ կրթական համակարգի հիմնական խնդիրներից մեկն է կրթական գործընթացում ներառական կրթության ներդրումը: Տևական ժամանակ անց ուսուցիչների և աշակերտների ընկալումն ու ներառական կրթության ներդրման գործընթացը դրական տեղաշարժ ստացավ, սակայն այս ընթացքը մշտապես պետք է բարելավվի և զարգանա: Պետք է ձևավորվի ընդհանուր պատկերացում այն բանի մասին, որ ներառական կրթությունը չի ենթադրում խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանք այլ ունի ավելի լայն իմաստ և կիրառում՝ սոցիալական ռիսկեր ունեցող երեխաների հետ աշխատանքից մինչև մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքի իրականացում: Մեր շարունակական դիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիցչների շրջանում կա մենթալիտետի փոփոխություն և դրական տեղաշարժ դեպի ներառական և երեխայակենտրոն կրթություն, և այժմ ճիշտ ժամանակն է ամրապնդել դրական փոփոխությունները: Ելնելով այս նկատառումներից իրականացվեցին թրեյնինգներ, քննարկումներ և դասալսումներ, որոնք անցկացվեցին և ներառվեցին հաշվետվական ժամանակաշրջանում:


Նվիրաբերել