Կրթական Ծրագիր Իջևան

Ծրագիրը ներդրվել է 2010 թ.-ին ՍՕՍ թիրախային խմբի երեխաների կողմից այցելվող հանրակրթական հաստատություններին աջակցելու և կրթության որակը բարձրացնելու նպատակով: Աջակցությունը կատարվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

  • Ուսուցչական կազմի կարողությունների բարելավում երեխայակենտրոն կրթական մեթոդների և մոտեցումների ներդրման միջոցով
  • Որոշումների կայացման գործընթացի ժողովրդավարական միտումների ներդրում՝ աշակերտական և ծնողական կոմիտեների զարգացման միջոցով, գործընթացը ավելի մասնակցային և թափանցիկ դարձնելու համար
  • Կրթական գործընթացը ավելի ընդգրկուն և ինտերակտիվ դարձնելու նպատակով, ուսումնական հաստատություններին ապահովել անհրաժեշտ՝ դիդակտիկ նյութերով, տեղեկատվական տեխնոլոգիաներով և գույքով
  • Միջավայրը ավելի ապահով և երեխայի համար բարենպաստ դարձնելու նպատակով կատարել հիմնական և վթարային վերանորոգում:

Ծրագրի շրջանակներում Իջևանի N 3 հանրակրթական դպրոցը և N5 հանրային մանկապարտեզը ստանում են լիակատար աջակցություն:


Նվիրաբերել