Ծրագրի սկիզբը դրվել է 2014 թ.-ին: Թիրախային խումբ էին հանդիսանում 470 20-ից 45 տարեկան ծնողներ կամ խնամակալներ: Այս ծնողները և նրանց երեխաները ունեն ցածր եկամուտներ, սոիցալապես մարգինալացված են կամ մասնակի գտնվում են ծանր կենսական պայմաններում:

Ծրագրի մասնակիցները տեղեկացվել են ՍՕՍ Հայաստանի մասին կամ գոյություն ունեցող ԸԱԾ միջոցով կամ ուղղորդվել են պետական կամ ոչ պետական գործընկեր կազմակերպության կողմից: Միայնակ մայրերին տրվում հատկացվում է առավել ուշադրություն:

Ընտանիքի ծնողները կամ խնամակալները և երիտասարդ չափահասները, ովքեր գտնվում են դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում ստանում են համապատասխան գիտելիքներ իրենց ծնողական կարողությունների վերաբերյալ՝ երեխային համապատասխան խնամք ապահովելու նպատակով:

Ձեռնարկվող միջոցներն են՝ հոգեբանական աջակցությունը, աշխատանք գտնելուն ուղղված գործողությունները և մասնագիտական դասընթացները: Ծնողները կամ խնամատարները ստանում են պրակտիկ հմտություններ և մասնագիտական որակավարում անհատական դասընթացների ձևով հետևյալ ոլորտներում՝ վարսահարդում, դիմահարդարում, վերանորոգման և ներկման աշխատանքներ, խոհարարություն և սննդի կազմակերպում, կարուձև:

ՍՕՍ Հայաստանը բարեհաջող կերպով իրականացնում է աջակցություն և խորհրդատվություն շահառուներին, ովքեր ուղորդվել են ՍՕՍ Հայաստանի ԸԱԾ-ի և տեղական սոցիալական ապահովության մարմինների կողմից:

Մասնագիտական դասընթացներից բացի կազմակերպվում են նաև ինքնակառավարման աջակցության խմբային հանդիպումներ, որոնք տեղի են ունենում ծրագրի գրասենյակի հանդիպումների սենյակում: Հանդիպումների հիմնական նպատական ու քննարկամ առարկան է ծրագրի կատարել փորձի փոխանակում այն շահառուների միջև, ովքեր աշխատանք են գտել կամ զբաղվում են գործարարությամբ և նրանց, ովքեր դեռ փնտրում են աշխատանք: Հանդիպումները ղեկավարվում են ծրագրի համակարգողի և սոցիալական աշխատողի կողմից:

Նվիրաբերել