Երիտասարդների խնամք

Կոտայքի ՍՕՍ Մանկական Գյուղին կից Երևան քաղաքում գործում են երեք երիտասարդական տներ: Երիտասարդական տներում իրականացվում են մի շարք միջոցառումներ, որքն ապահովում են անհրաժեշտ նախապայմաններ երիտասարդներին ինքնավստահություն ներշնչելու և աջակցող հասարակության անդամ դառնալու համար: Կարևորագույն խնդիրներից մեկն է երիտասարդների մասնագիտական ուղղոդրումը և հետագայում աշխատանքի տեղավորումը: ՍՕՍ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում աշխատաշուկայում երիտասարդներին ավելի մրցունակ դարձնելու համար:
ՍՕՍ Հայաստանի խնամքի տակ գտնվող երեխաների և երիտասարդների մեծ մասը սոցիալական որբեր են, ինչը նշանակում է, որ ծնողներից առնվազն մեկը գոյություն ունի և շատ կարևոր է ապահովել կենսաբանական ծնողների մասնակցությունը իրենց երեխաների կյանքում:

Նվիրաբերել