"Գյումրի"
Ընտանիքների Ամրապնդման Ծրագիր


2006 թ.-ի ապրիլ ամսից Գյումրիում սկսեց գործել Ընտանիքների Ամրապնդման Ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է երկու տեղական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք են «Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնը» և «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը:

 

Ծրագրի շրջանակներում ընտանիքները ստանում են՝ հասարակական և հոգեբանական, տնտեսական, իրավական և մանկավարժական, համալիր աջակցություն: Երեխաները (ծրագրի շահառուները) ապահովվում են կարևոր սոցիալական ծառայություններից (կրթական, մշակութային, առողջական և այլն) օգտվելու հնարավորությամբ, ինչի արդյունքում նրանք դառնում են սոցիալապես պաշտպանված:

2012 թ.-ին շահագործման հանձնեց «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի նոր շինությունը, ինչը ընդլայնեց հնարավորությունները և հնարավորություն տվեց ավելացնելու կազմակերպության կողմից իրականացվող ծառայությունների քանակը, ինչպես նաև բարելավելու մատուցվող ծառայությունների որակը: Կենտրոնրը մշակել է ծնողավարման հմտությունների մասին դասընթացների փաթեթ, այն օգնում է ծնողավարման կարողությունների զարգացմանը: Իրականացված գործողությունների արդյունքում՝ ծրագրում ներառված ընտանիքների ներընտանեկան մթնոլորտը զգալիորեն բարելավվեց:

«Համայնքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն»-ը մեծ ձեռքբերումներ է ունեցել համայնքային մոբիլիզացիայի և ակտիվացման ոլորտում: Շնորհիվ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ վարած ամենօրյա ակտիվ աշխատանքներին՝ ծրագրի շահառուների խնդիրների լուծման գործընթացն իրականացվել է առավել արդյունավետ և թիրախավորված:

Երկու կազմակերպություններն էլ նշանակալի աշխատանք են կատարում, որն ուղղված է երեխաների կրթական կարիքների բավարարմանը: Երեխայի իրավունքների, առողջ ապրելակերպի, երեխա-ծնող փոխհարաբերությունների վերաբերյալ երեխաների իրազեկվացության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվել են մի շարք դասընթացներ:

Երեխաները հնարավորություն ունեն ընդգրկվելու՝ շախմատի, պարի, երգեցողության, անգլերենի և համակարգչային հմտությունների սիրողական խմբակներում, որոնք նպաստում են երեխայի անհատական զարգացմանը:

 
Նվիրաբերել