«Ես ել եմ կարևոր» ծրագիր – Երիտասարդների նախապատրաստում անկախ կյանքին


Ծրագիր


ՍՕՍ Մանկական Գյուղերի հզոր կողմերից է՝ երիտասարդների պատրաստումը անկախ կյանքին: Տարիներ շարունակ կազմակերպությունը խնամքը դադարեցնելու ընթացքի վրա ծախսել է մեծ ռեսուրսներ և ժամանակ: Հիմնվելով այս փորձի վրա ՍՕՍ Մանկական Գյուղերը մեկնարկեց միջազգային ծրագիր, որն ուղղված է այլընտրանքային խնամք ստացող երիտասարադներին Եվրոպայում և Կենտրոնական Ազիայում ավելի լավ կյանքի պայմաններ և որակ ապահովելուն: Այլընտրանքային խնամքի համար՝ խնամքի դադարեցման ավելի լավ գործընթացը համարվում է, որակի չափանիշ, ուստի որակյալ խնամքի դադարեցման պայմանների համար պայքարելը զուգակցվում է այլընտրանքային խնամքի որակյալ չափանիշների համար պայքարելու հետ, ինչի համար ՍՕՍ Մանկական Գյուղերը պայքարում է հետևողական կերպով:

Նպատակներ


Խնամքի դադարեցման ծրագիրը, որը վարվում է 2009-ից 2013 թ.-ններին, ունի երեք փոխկապակցված նպատակ, որոնք աջակցում են միմյանց՝

Խնամքի դադարեցման վերաբերյալ գիտելիքների փոխանակում


Իրազեկվածությունը և գիտելիքները անհրաժեշտ են փոփոխության հասնելու համար: Այս ծրագրում Եվրպայի և Կենտրոնական Ազիայի այլընտրանքային խնամք ստացած երիտասարդների մասին գիտելիքները հավաքագրվում են և հասանելի դառնում հետազոտողներին, ՀԿ-ների, երիտասարդական պետական հաստատությունների և այլ շահառուների համար՝ օրենսդրության և գործելակերպի բարելավման նպատակով:

Երիտասարդների մասնակցություն և հզորացում


Վերջին հաշվով, երիտասարդները պետք է կատարեն որոշումներ, որոնք հետագայում կանրադառնան իրենց և հաջորդոց նման սերունդների ապագայի վրա: Այս նկատառումից ելնելով՝ խնամքի դադարեցման ծրագիրը քաջալերում և հնարավորություն է ընձեռում խնամքի փորձ ունեցող երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու ծրագրին, ինչը նպաստում է այլընտրանքային խնամքի ոլորտում օրենսդրական և գործելակերպի հարցերի շուրջ քննարկումների ձևավորմանը:

Օրենսդրական և գործելակերպի բարելավում


Որպես ծրագրի արդյունք, խնամքից դուրս գալու փուլում գտնվող երիտասարդները ունենում են ավելի բարենպաստ հեռանկարներ՝ ազգային օրենսդրության և միջազգային չափորոշոիչների փոփոխություններով, ներառյալ բյուջետային հատկացումները:

Նվիրաբերել