"Արաբկիր"
Ընտանիքների Ամրապնդման Ծրագիր


2010 թ.-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում մեկնարկվեց Ընտանիքների Ամրապնդման ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում ընտանիքները և երեխաները ստանում են բազմակողմանի աջակցություն՝ ելնելով նրանց անհատական կարիքներից:

 

Ծրագրի շրջանակներում երեխաները ակտիվ մասնակցում են մի շարք միջոցառումների, որոնք նպաստում են նրանց անձնային աճին և գեղագիտական զարգացմանը: Երեխաներին հնարավորություն է տրվում այցելել տարբեր մշակութային և հասարակական վայրեր, ինչպիսիք են՝ թատրոններ, կինոթատրոններ, համերգներ և այլ պատմամշակութային վայրեր, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել իրենց համայնքի շահառուների մշակութային կյանքի բարելավմանը:

Անհատական և խմբային դասընթացներն ու հոգեբանասոցիալական խորհրդատվությունը ծնողների մեծամասնությանը թույլ տվեց փոխել իրենց խնդիրների հաղթահարման դերակատարությունը՝ գրավելով պասսիվ ընդունողից ակտիվ մասնակցողի դիրք, ինչի արդյունքում նրանց ծնողական հմտությունները նույնպես բարելավվեցին: Թրեյնինգների և իրազեկման բարձրացման միջոցառումների շնորհիվ ընտանիքները տեղեկացվեցին առկա սոցիալական ծառայությունների և պետական աջակցության համակարգի մասին, ինչը օգնեց նրանց պաշտպանել իրենց իրավունքները և լինել ավելի նախաձեռնող:

Ընտանիքների տնտեսական կայունությանը աջակցելուն զուգահեռ, մեծացել է ծնողների/խնամք իրականացնողների մասնագիտություն ձեռք բերելու և աշխատաշուկայում տեղ գտնելու հնարավորությունը, ինչը թույլ կտա նրանց ձեռք բերել եկամտի կայուն աղբյուրներ:

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը ընդլայնում է համագործակցության ցանցը՝ տեղական մակարդկաում, որտեղ գործում են մեր ծրագրերը: Տեղեկատվության տարածումը նման նպատակներ ունեցող կազմակերպությունների հետ թույլ է տալիս մեծացնել համագործակցության եզրերը:

 
Նվիրաբերել